Աճառյան 4/4

Ընկերության առաջին հաջողված նախագիծը եղել է Աճառյան 4/4 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքը, որը մեկնարկել է 2018-ին և հաջողությամբ ավարտվել 2019-ին՝ կառուցված բոլոր տեխնիկական և սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանմամբ։

Աճառյան 35/74

Հաջորդ նշանակալի նախագիծը՝ Թաունհաուսների համալիրը Աճառյան 35/74 հասցեում, իր ավարտին հասցվեց ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ 2020 թվականին՝ դառնալով մեր հերթական հաջողված և որակյալ նախաձեռնությունը։

Վ. Տերյան 1-ին փողոց - 9, 9/1, 9/2, 9/3

Առինջ, Վ. Տերյան 1-ին փողոց - 9, 9/1, 9/2, 9/3 հասցեներում արդեն կանգուն են մեր նոր բազմաբնակարան շենքերը՝ կառուցված «Վերելք777»-ին բնորոշ բարձր որակով և ճշգրիտ ժամանակացույցով։

Վերելք թաղամաս

Հիմնվելով արդեն իրականացված հաջողված նախագծերի վրա՝ «Վերելք 777» ՍՊԸ-ն ներկայում իրականացնում է հերթական նախագիծը՝ «Վերելք» թաղամասի կառուցապատումը, որը տեղակայված է Առինջ համայնքում, Մհեր Մկրտչյան 13 փողոց 6-10 հասցեում։ Այն նախատեսված է որպես ժամանակակից բազմաբնակարան համալիր՝ հարմարավետ նախագծմամբ, հասանելի դիրքով և որակյալ շինարարությամբ։

Բարձրանալ