Վստահություն, որ կառուցվել է հիմքից․ ՎԵՐԵԼՔ 777

«Վերելք 777» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին՝ նպատակ ունենալով առաջարկել ժամանակակից, որակյալ և վստահելի կառուցապատում։ Հիմնադրման պահից ի վեր ընկերությունը կայուն զարգացում է ապրել՝ ամրապնդելով իր դիրքը շինարարական ոլորտում և ձեռք բերելով հաճախորդների վստահությունը։

Մեր առաջին նախագիծը՝ Աճառյան 4/4 հասցեում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքը, մեկնարկեց 2018 թվականին և հաջողությամբ ավարտվեց ընդամենը մեկ տարի անց։ Նախագծի հաջող իրականացումը հիմք հանդիսացավ հետագա աճի ու նորամուծությունների համար։

2020 թվականին ավարտին հասցվեց մեր հաջորդ կարևոր նախաձեռնությունը՝ թաունհաուսների ժամանակակից համալիրն Աճառյան 35/74 հասցեում, որն իրատեսական ժամանակացույցով շահագործման հանձնվեց մեկ տարվա ընթացքում։

Շարունակելով զարգացման ուղին՝ «Վերելք 777»-ը նոր շնչով մեկնարկեց մի ամբողջ թաղամասի կառուցապատում Առինջ համայնքում։ Վահան Տերյան 1-ին փողոցում կառուցված բազմաբնակարան շենքերը՝ 9, 9/1, 9/2 և 9/3 հասցեներում, հերթական անգամ հաստատեցին մեր ընկերության հուսալիությունն ու հետևողականությունը։

Մեր բոլոր նախագծերն ավարտվել են սահմանված ժամկետներում, ինչը հիմք է դարձել սպառողների գոհունակության և մեր ապրանքանիշի նկատմամբ վստահության ձևավորման համար։

Այսօր «Վերելք 777»-ը կյանքի է կոչում իր նոր՝ հավակնոտ և ծավալուն նախաձեռնությունը՝ «Վերելք» թաղամասը, որը կառուցվում է Առինջ համայնքում՝ Մհեր Մկրտչյան 13 փ․ 6-10 հասցում։

Թաղամասը գտնվում է Երևանի անմիջական հարևանությամբ և բաժանվում է մայրաքաղաքից ընդամենը մեկ փողոցով՝ համատեղելով քաղաքի դինամիկան ու մերձքաղաքային խաղաղությունը։ «Վերելք» թաղամասը մեր տեսլականն է՝ ստեղծել բարձրարժեք, հասանելի և հարմարավետ բնակելի միջավայր՝ ժամանակակից ընտանիքների համար։

Պատկերասրահ
0
Իրականացված նախագծեր
0
Վաճառված բնակարաններ
0
Ընթացիկ նախագծեր
0
Գոհ բնակիչներ

Վերելքն այժմ ունի հասցե

«Վերելք» թաղամասը ընդամենը մեկ փողոցով է բաժանվում Երևանից, ինչի շնորհիվ այստեղ համադրվում են քաղաքին մոտ լինելու հարմարավետությունն ու մերձքաղաքային հանգստությունը

Մնա՛ տեղեկացված, օգտագործի՛ր առավելությունները

Ստացեք առաջինը թաղամասի նորությունների, շահավետ առաջարկների և նախագծերի զարգացման մասին տեղեկություններ։

Նորություններ

Կարծքիներ մեր մասին

Հնարավորություններ, որոնք ավելի մոտեցնում են երազանքին

«Վերելք» թաղամասում մենք ստեղծում ենք ոչ միայն շենքեր, այլ իրական հնարավորություններ՝ ժամանակակից, հարմարավետ ու վստահելի կեցության համար։
- Գործում է եկամտային հարկի վերադարձի պետական ծրագիրը
- Առկա են փուլային վճարման ճկուն պայմաններ՝ առանց բանկի միջամտության
- Հիփոթեքային վարկավորում՝ համագործակցող բանկերի միջոցով
- Առաջարկում ենք նախավաճառքի հատուկ գներ

Բարձրանալ